News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տղամարդը, ում Իլինոյսի ոստիկանությունը կալանավորել էր սեփական ավտոմեքենայի գողության համար, Էվանսթոնի դատարանում հասել է արտադատական կարգավորման:

Հյուսիսարեւմտյան համալսարանի ուսանող Լոուրենս Քրոսբին 2015 թվականին 25 տարեկան էր, երբ տեղի է ունեցել միջադեպը: Մի կին զանգահարել է ոստիկանություն, երբ տեսել է, որ նա փորձում է ինչ-որ մաս ամրացնել իր մեքենայի վրա, եւ մտածել է, որ նա գող է: Արդյունքում նրան ոստիկանները ձերբակալել են, չնայած պարզել են, որ ավտոմեքենան իրեն էր պատկանում: Այդուհանդերձ, նրան ձերբակալել են ոստիկաններին դիմադրելու համար: Ավելի ուշ Քրոսբին հայց է ներկայացրել քաղաքային խորհրդի եւ ոստիկանների դեմ:

Էվանսթոնի քաղաքային խորհուրդը վերջնական կարգավորման օգտին կքվեարկի հաջորդ շաբաթ, բայց փաստաբանն ասել է, որ Քրոսբին կստանա 1,25 մլն դոլարի փոխհատուցում: Քրոսբին, ով աֆրոամերիկացի է, CBS Chicago-ի հետ զրույցում հայտարարել է, թե հույս ունի, որ այս միջադեպը կբարձրացնի անգիտակից ռասայական կարծրատիպերի մասին իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ