News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Սառցե քանդակը, որը կտեղադրվի Երեւանում՝ Հայաստանի նկարիչների միության հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հրապարակում, կխորհրդանշի կերպարվեստ եւ ստեղծագործական գործընթաց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քանդակագործ Վահե Թոքմաջյանը։ Նրա խոսքերով, այս քանդակի վրա աշխատանքը սկսվել է հունվարի 23-ի առավոտյան։ «Արձանի ձեռքում կլինի վրձին, դրանով իսկ ես ուզում եմ ստեղծել նկարելու գործընթացի տպավորություն։ Անկյուններում կտեղադրվի շրջանակ, որի վրա կպատկերվեն հատվածներ մեր հայտնի նկարիչների աշխատանքներից, որոնց մենք շատ սիրում ենք»,- պարզաբանեց Թոքմաջյանը։

Նա նշեց, որ այս արձանի տեղադրումը Նկարիչների միության նոր ղեկավարության եւ իր համատեղ գաղափարն է։ «Գաղափարը վաղուց է ծնվել։ Մենք ուզում էինք այն իրականացնել 2018թ․ վերջին, սակայն չստացվեց։ Նոր տարվա պատճառով մեր պլանները թեթեւակի փոխվեցին։ Ստիպված էինք հետաձգել»,- նշեց քանդակագործը։ Թոքմաջյանը նաեւ հայտնեց, որ պլանավորում է հունվարի 27-ին արդեն ավարտել աշխատանքը սառցե քանդակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ