News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պակիստանի ընդդիմության առաջնորդը երկրի վարչապետին կոչ է արել հրաժարական տալ, երբ քննությունը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանները գնդակահարել են անմեղ ամուսնական զույգին եւ նրանց դեռահաս դստերը:

AP-ն հայտնում է, որ խորհրդարանում ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդ Շահբազը նաեւ պահանջել է Ուսամա Բուզդարի՝ Փենջաբ նահանգի գլխավոր նախարարի հրաժարականը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Երկրի վարչապետ Իմրան Խանի հրաժարականի պահանջը հայտնվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ իշխանությունները 4 ոստիկանների մեղադրել են Սախիվալում գործողության ժամանակ սպանության մեջ:

Զոհերի թվում են պարենային խանութի տեր Մոհամմադ Հալիլը, նրա կինը եւ դեռահաս դուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ