News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի, Բրազիլիայի եւ Պարագվայի նախագահները Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ են ճանաչել՝ հայտնում է AP-ն։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կսատարի 35-ամյա օրենսդրին, «որպեսզի խաղաղությունն ու ժողովրդավարությունը վերադառնան Վենեսուելա»։

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը Twitter-ում գրել է, որ իր երկիրը սատարում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին։

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ իր ժողովուրդը կաջակցի Գուայդոյին «ժողովրդավարության անցնելու այս գործընթացում»։

Սակայն Մեքսիկան Վենեսուելայի քաղաքականության մեջ փոփոխություն «այս պահին» չի կանխատեսում՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը այն բանից հետո, երբ Գուայդոն իրեն հռչակել է նախագահ, եւ Վաշինգթոնն էլ ճանաչել է նրա նախագահությունը՝ հայտնում է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ