News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է բոլոր տարբերակները՝ կապված Վենեսուելայում իրավիճակի հետ այն բանից հետո, երբ նա ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչեց ժամանակավոր նախագահ, իսկ Մադուրոյի կառավարությունը «ոչ լեգիտիմ»՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք որեւէ կոնկրետ բան չենք դիտարկում, սակայն բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավոր է արդյոք, որ ամերիկյան զինվորականներ ուղարկվեն Վենեսուելա։

Ավելի վաղ ԱՄՆ-ը Նիկոլաս Մադուրոյին կոչ էր արել իշխանությունը փոխանցել Գուայդոյին, ով իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ