News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ հայտնում է ABC News-ը։

Կարակասում Միրաֆլորես նախագահական պալատի մոտ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ՝ Մադուրոն ասել է, որ ամերիկյան դիվանագետներին 72 ժամ է տալիս, որպեսզի նրանք հեռանան Վենեսուելայից։ «Որպես սահմանադրական նախագահ՝ ես որոշել եմ խզել դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները ԱՄՆ իմպերիալիստական կառավարության հետ»,- հայտարարել է նա։

Թրամփը Մադուրոյի դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին պաշտոնապես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել։

Հիշեցնենք, որ Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն նույնպես Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ