News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին «բոցաշունչ ելույթ» է ունեցել եւ կոչ է արել պաշտպանել բազմակողմ հարաբերությունների համակարգը, հաղորդում է Gazeta թերթը` հղում անելով գերմանական Bild հրատարակությանը:

Դրանով իսկ Մերկելն անտեսանելի հարված է հասցրել նախագահ Դոնալդ Թրամփին, որը չեղարկել էր Դավոս այցը՝ երկրի դաշնային կառավարության կասեցված աշխատանքի պատճառով:

Գերմանիայի կանցլերը խոսել է միայն համատեղ ջանքերի միջոցով միջազգային ճգնաժամերի լուծման հնարավորության մասին: Առանց Թրամփին հիշատակելու  նա քողարկված դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահին, որը բազմիցս խաթարել  միջազգային հանրության հիմքերը եւ կրկնել իր «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսը:

Մերկելի խոսքով՝ ներկայումս հարաբերությունների բազմակողմ համակարգը մի շարք խնդիրներ ունի: Սակայն կանցլերը խոստովանել է, որ բազմակողմ համակարգի ոչնչացումը չպետք է թույլ տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ