News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով  (in-app purchases):

Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով uMediaroom հավելվածը Google Play Store-ից կամ App Store-ից, կվայելեն 80-ից ավելի բարձրորակ ալիքների հեռուստաբովանդակությունը, Catch-up հնարավորության շնորհիվ բաց չեն թողնի մինչեւ 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները, կկարողանան ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ եւ հիշեցումներ տեղադրել սիրելի հաղորդումների համար։ 3․0 թարմացման ընթացքում իրականացվել են նաեւ iPhone X/Xs-ի հետ համատեղելիության բարելավումներ։

«Առաջարկվող Basic (20 ալիք), Standard (55 ալիք) եւ Premium (83 ալիք) սակագնային պլաններից որեւէ մեկին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է բացել հավելվածը, սեղմել «Գրանցվել» կոճակը, իսկ այնուհետեւ՝ «Ստեղծել հաշիվ» կոճակը: Հավելվածում հաշիվը հաջողությամբ գրանցելուց հետո միայն հնարավոր կլինի ձեռք բերել որեւէ սակագնային պլան, որը ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել ավելի բարձր կամ ցածր ամսավճարով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/HxqjHT հղումով ու Google Play-ից՝ goo.gl/ZofBxU հղումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ