News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Զարահ Իլիեւի եւ Գոդ Նիսանովի ընկերությունը, որին պատկանում է «Ֆուդ Սիթի» առեւտրային համալիրը, «Եվրոպական» առեւտրի կենտրոնը եւ մի շարք այլ օբյեկտներ, ութ տարի անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում անշարժ գույքի արքաների վարկանիշում՝ ըստ Forbes-ի։ Ընկերության՝ վարձակալությունից ստացվող ընդհանուր եկամուտը վերջին տարվա ընթացքում աճել է՝ 1,535 մլրդ դոլարից հասնելով 1, 1,565 մլրդ դոլարի՝ հայտնում է РБК-ն։

Իրավիճակը չի փոխվել նաեւ առաջին հնգյակում։ Երկրորդ տեղը նախկինի պես զբաղեցնում է Ingka Centres-ը (նախկին «Իկեա Մոս»)՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում առեւտրային համալիրներով։ Այստեղ վարձակալությունից ստացվող եկամուտները 840 մլն դոլարից հասել են 865 մլն դոլարի։

Երրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ն է (670մլն դոլարով)։ 2018թ․ ընկերությունը բացել է իր առաջին Family Room կահույքի կենտրոնը։ Սկզբում Մոսկվայի Կիեւյան մայրուղում աշխատում էր «Ռիո» առեւտրի կենտրոնը, սակայն ընկերությունը որոշեց փոխել ձեւաչափը։ «Տաշիրը» պլանավորում է մինչեւ 2023թ․ հանձնել «Հաղթանակի այգի» համալիրը՝ կազմված երեք 35 հարկանի աշտարակներից, որոնց տանիքները կմիավորվեն մեկ հարթակում՝ ստեղծելով ալիքների վրա սերֆի տպավորություն, ինչպես դա արված է Սինգապուրի Marina Bay Sands-ում։

Չորրորդ տեղում Միխայիլ Գուցերիեւի «Սաֆմար» ընկերությունն է (575 մլն դոլար), հինգերորդ տեղում՝ Արազ Աղալարովի Crocus Group-ը (410 մլն դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ