News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առեւտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ:

Նիկոլ Փաշինյանը եւ Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաեւ բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ եւ հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Մատեուշ Մորավեցկին նշել է, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը եւ բարեփոխումներին օժանդակելու գործում: Լեհաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ