News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է Սահմանադրության դրույթներին համապատասխան եւ խաղաղ եղանակով իշխանափոխության հասնելու Հայաստանի կարողությունը: Այս մասին ասվում է հունվարի 24-ին պատվիրակությունների կողմից հաստատված բանաձեւում:

ԵԽԽՎ-ն հավանություն է տվել Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա բանաձեւին, որն ամփոփել է 2018 թվականին ԵԽԽՎ մոնիթորինգային գործունեությունը եւ ներկայացրել է երկրների առաջընթացի գնահատականները, որոնք ենթակա են մոնիթորինգի:

«Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում համընդհանուր ընտրություններից հետո վերականգնել առանցքային ոլորտներում բարեփոխումները, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը եւ ընտրողներին կաշառելու եւ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահման դեմ արդյունավետ պայքարի համար օրենքների ընդունումը, ապահովել, որպեսզի բոլոր քրեական հետապնդումները, այդ թվում 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի եւ կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված, խստորեն անցկացվեն օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության եւ արդար դատական քննության սկզբունքների պահպանմամբ, որոնք ներկայացված են Մարդու իրավունքների կոնվենցիայում», -ասվում է ընդունված փաստաթղթում: Դեյլի զեկույցը մանրամասն ներկայացնում է Հայաստանում վերջին իրադարձությունները, մասնավորապես 2018 թվականի քաղաքական փոփոխությունները եւ իշխանափոխությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ