News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը չօգնեց հաղթահարել Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ տարաձայնությունները: Ինչպես հանդիպումից հետո է հայտարարել Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, «պայմանագիրը գտնվում է իրական սպառնալիքի տակ»՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ փոխզիջման:

Նրա խոսքերով, դաշնակիցները եւ Ռուսաստանը քննարկել են երկու կարեւոր թեմա՝ Ուկրաինան եւ ՓՄՀՀՊ-ն: «Այս երկու հարցերի շուրջ էլ դաշնակիցները եւ Ռուսաստանը հիմնականում չեն համաձայնվում, դրա համար էլ կարեւոր է ասելը՝ խնդիրները լուծել, բարձրացնել կանխատեսելիությունը եւ նվազեցնել ռիսկերը», - ասել է նա:

 «Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի բոլոր անդամները համաձայն են, որ ՓՄՀՀ պայմանագիրը վճռորոշ է եվրաատլանտյան անվտանգության համար: Սակայն պայմանագիրը հիմա վտանգի տակ է: Եվ, ցավոք, մենք չենք տեսնում որեւէ առաջընթացի նշաններ: ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերին հանդիպեցին այդ հարցի շուրջ: Եվ բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ 9M729 ռուսական հրթիռը խախտում է պայմանագիրը: Այսօր Դաշնակիցները հերթական անգամ կոչ են արել Ռուսաստանին վերադառնալ Պայմանագրի լիակատար եւ վավերական պահպանմանը: Նրանք նաեւ հաստատկամություն են  հայտնել աջակցելու եւ ամրապնդելու սպառազինությունների իրական եւ ստուգելի վերահսկումը», - ասել է նա` նշելով, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկխոսության շարունակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ