News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից հանված 130 չվերթներից երկուսը Մոսկվայից Երեւան եւ հակառակ ուղղությամբ են։

Հանված չվերթների ցուցակում նշվում է Երեւան-Մոսկվա (SU1861) շաբաթ օրվա՝ հունվարի 26-ի չվերթը։ Չի կայանա նաեւ Մոսկվա-Երեւան (SU1868) չվերթը, որը նախատեսված էր հունվարի 27-ին։

Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 26-ին կհետաձգվի 68, իսկ հունվարի 27-ին՝ եւս 63 չվերթ։

Եղանակի կանխատեսումներով՝ հանգստյան օրերին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ձյուն կտեղա, տեղ-տեղ՝ առատ, սպասվում է մրրիկ եւ ձյան կուտակումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ