News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից։

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,– այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով Վիտալի Բալասանյանի այն դիտարկմանը, թե ամոթալի է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից՝ արտակարգ դրություն մտցնելու նպատալով։

«Ինչ վերաբերում է արարքների իրավաբանական գնահատականներին, չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որ կարող է  իրավական գնահատական տալ անձանց արարքներին»,–ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ