News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սլովակիայի բնակիչը լեզվով ռեկորդային թվով լուցկիներ է մարել եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ հայտնում է UPI-ը։

Մեկ րոպեի ընթացքում սլովակյան Պուխով քաղաքից Պավոլ Դուրդիկը վառել եւ սեփական լեզվով մարել է 62 լուցկի։ Նախորդ երկու ռեկորդները եւս նրան են պատկանում։ 2017թ․ փետրվարին նա հանգցրել է 45 լուցկի, իսկ ութ ամիս անց այդ թիվը ավելացրել է 14-ով։

Բացի լուցկի հանգցնելուց, Դուրդիկը նաեւ այլ գայթակղություններ ունի։ 2017թ․ Գինեսի գիրքը գրանցել է նրա եւս մեկ ձեռքբերումը՝ սլովակը 30 վայրկյանի ընթացքում մեկ ոտքին 28 գուլպա է հագել։ Բացի այդ, նրան է պատկանում կրակներ այրելու եւ մարելու համաշխարհային ռեկորդը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ