News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ Ռուսաստանի կողմից միջամտության կոնկրետ փորձեր են եղել: ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ «The Economist»-ը Հայաստանը 2018-ի երկիր է անվանել եւ հոդվածում նշվել էր, որ   «Պուտինի դրածոն վտարվել էր, ոչ ոք չէր սպանվել, Ռուսաստանին միջամտելու առիթ չէին տվել»: Ստացվում է՝ տարվա երկիր դառնալու համար, հարկավոր է այս երկու պայմաններին համապատասխանել:

«Դա «The Economist»-ին, ոչ թե ինձ ուղղված հարց է: Բայց ինձ հաճելի է, որ Հայաստանը տարվա երկիր է եւ չեմ կարծում, որ որեւէ երկիր հրաժարվել է այդ կարգավիճակից: Դա իհարկե հաճելի է »,- նշել է Փաշինյանը:

Հարցին այն մասին՝ արդյոք ՌԴ միջամտությունը թույլ չտալու փորձեր են արվել, Փաշինյանը  պատասխանել է.

«Ես չեմ կարծում, որ ՌԴ կողմից միջամտության կոնկրետ փորձեր են եղել: Վլադիմիր Պուտինի հետ մեր առաջին զրույցների ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի ՌԴ-ին  մեր ներքին քաղաքական գործընթացների ժամանակ հավասարակշռված դիրքորոշման համար: Կարծում եմ, փաստ է, որ ՌԴ դիրքորոշումը հավասարակշռված է եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ