News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՊՀ տարածքում Ռուսաստանի գործունեությունը, եւ, մասնավորապես, այնպիսի «մոտ» երկրում ինչպիսին Հայաստանն է, միջազգային ասպարեզում աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպանությունում անցկացված «Միջազգային զարգացմանը նպաստելու ասպարեզում Ռուսաստանի Դաշնության գործունեության մասին» համաժողովում հունվարի 30-ին հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքերով, ՄԱԿ ներկայացուցիչների հետ լավ փոխգործակցություն է ստեղծվել։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագրերի առյուծի բաժինը պատկանում է նրանց։ Ռուսաստանը կշարունակի նրանց հետ համագործակցել եւ նպաստել ծրագրերի իրականացմանը»,- ընդգծեց Կոպիրկինը։ Իր հերթին, ԱՊՀ-ի, արտասահմանում ապրող հայրենակիցների եւ միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ղեկավարի տեղակալ Պավել Շեւցովը ավելի մանրամասն տվյալներ ներկայացրեց ՌԴ-ի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ։

«Վերջին տարիներին Հայաստանին օգնությունը վատ տեմպերով չի զարգացել։ Հատկացված օգնության միջին ծավալը 2009-2014թթ․ կազմել է տարեկան մոտ 19 միլիոն դոլար։ 2013-2015թթ․ Ռուսաստանը ներդրել է մինչեւ 10 միլիոն՝ դպրոցական սննդի համալիր համակարգի ստեղծման ծրագրերն իրականացնելու համար»,- պարզաբանել է Շեւցովը՝ հավելելով, որ 2014թ․ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել մինչեւ 2019թ․ Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրի համալիր աջակցությունը։ Հայաստանը, նրա խոսքերով, առաջատար է ռուսական համալսարանների մասնաճյուղերի թվով, եւ ներկայում 5,5 հազար ՀՀ քաղաքացիներ սովորում են Ռուսաստանում։ Նրանցից 1,5 հազարը ստանում է ՌԴ կառավարության տրամադրած թոշակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ