News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիության ֆինանսական աջակցության հնարավորությունից Հայաստանը օգտվում է այնքան, որքան պատրաստ է, քանի որ այդ աջակցությունը նախատեսում է նաեւ բարեփոխումների օրակարգ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ԵՄ–ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մեր հարեւանների համեմատ ավելի փոքր։ 

«Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական աջակցության ձեւաչափը հայտնի է մինչեւ 2020 թվականը ներառյալ, դա հրապարակային թիվ է։ Գիտեք, որ կախված հաջողությունից կարող է հասնել մինչեւ 150-170 մլն եվրոյի եւ տարեկան մոտ 40 միլիոն եվրոյի սահմանաչափի շրջանակներում են գործում բոլոր այն ծրագրերը, որոնք Հայաստանում ունեն շահառուներ»,–նշեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այդ ֆինանսական միջոցները մեծամասամբ տեխնիկական աջակցություն է եւ որոշ չափով բյուջետային աջակցություն։ «Երկուսն էլ իրենց հիմքում ունեն բարեփոխումների օրակարգ։ Եթե բյուջետային աջակցության դեպքում միջոցները հատկապվում են նախապես պայմանավորված փոփոխությունների համար, որոնք բարեփոխումների ԵՄ–ի պատկերացումներին են վերաբերում եւ իրականացվում են ճիշտ ուղղությամբ եւ ճիշտ արագությամբ»,–մանրամասնեց նա։

Նախարարի փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցության մյուս մասը տեխնիկական աջակցության ծրագրերնեն, որոնք ավելի շատ կատարողական կարողություններ են պահանջում. «Այսինքն, երբ որեւէ գերատեսչություն ցանկանում է կրթության բնագավառում ծրագրեր իրականացնել, ապա ե՛ւ հասարակական հատվածը, ե՛ւ բիզնես միությունները, որոնք շատ դեպքերում շահառուներն են եւ տեխնիկական աջակցություն իրականացնողները, պետք է ակտիվ լինեն եւ կարողանան այդ գործառույթն իրականացնել սկզբից մինչեւ վերջ։ Հարցն այդտեղ է»։ 

Նա շեշտեց՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ճիշտ է նշել, որ հնարավորությունները միշտ կան ու մեծ են. «Մենք որքան պատրաստ կլինենք այդ հնարավորություններից օգտվելու, այդքան էլ կօգտվենք, ես կարծում եմ, որ դրանք իրականացվում են սպասված ծավալներով, բայց դրանք միշտ ավելացնելու հնարավորություն կա»,–եզրափակեց նա։ 

Նշենք, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մինչեւ 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրներին՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ Ընդ որում՝ Հայաստանն այս ծրագրի շրջանակներում ստանալու է 732 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 2,078 միլիարդ եվրո, Բելառուսը՝ 1,248 միլիարդ եվրո, Վրաստանը՝ 3,417 միլիարդ եվրո, Մոլդովան՝ 917 միլիոն եվրո, Ուկրաինան՝ 4,453 միլիարդ եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ