News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:

Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Բանկում սպասարկվում է մոտ 400 000 հաճախորդ: Միայն 2018 թվականին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:

Նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:

«Յունիբանկը Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկն է: Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմարավետ և որակյալ սպասարկում «մեկ քայլ» հեռավորության վրա: Բացի դա, նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն հարմարավետ բանկային ծառայություններ են, այլ նաև` նոր աշխատատեղերի ստեղծում, ինչն հատկապես պահանջված է մարզերում»,– ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և  տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ