Մասաչուսեթսում ոստիկանները փնտրում են մի կնոջ, որը, նրանց խոսքով, մտադրվել էր կողոպտել բանկը, սակայն հանկարծակի մտքափոխվել է:
Herald News թեթրը հաղորդում է, որ կինը մտել է Ֆոլ Ռիվերի Մունիցիպալ վարկային միություն եւ մոտեցել գանձապահին: Նա տատանվելով գանձապահին խնդրել է իրեն մի քանի րոպե տալ, հետո մոտեցել է սեղանին եւ ինչ-որ բան գրել թղթի վրա: Այնուհետ պատռել է գրությունը, նետել աղբամանը եւ դուրս եկել: Թղթի վրա գրված է եղել «Տվեք ինձ փողերը»: