News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Amnesty International կազմակերպության գործադիր տնօրեն Մարգարետ Խուանգը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմի «Մնացեք Մեքսիկայում» միգրացիոն քաղաքականությունը, որն ուղղված է նրան, որ փախստականներն ԱՄՆ սահմանը չհատեն, խախտում է մարդու իրավունքները՝ հայտնում է The Guardian-ը։

Նրա խոսքերով, օրենքի համաձայն, ԱՄՆ-ը պարտավոր է թույլ տալ փախստականներին ապաստան խնդրելու հայց ներկայացնել, սակայն Թրամփի վարչակազմը իրականացնում է մի քաղաքականություն, որը խոչընդոտում է դրան, եւ նույնիսկ Մաքսային ու սահմանային ծառայության սպաներին տեղակայել է միջազգային սահմանի վրա, որպեսզի նրանք փաստաթղթեր պահանջեն փախստականներից։

Խուանգի խոսքերով, նոր քաղաքականությունը լրացումն է նախորդ ջանքերի, ըստ որոնց բացառվում էր միգրանտների բոլոր օրինական ճանապարհներով մուտքը երկիր։

Նա նշել է, որ այս երեւույթը ողջ համակարգը քաոսի է վերածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ