News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինը կիրակի պատմության մեջ առաջին անգամ կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է BBC News-ը:

Հովվապետին հրավիրել է թագաժառանգ, շեյխ Մուհամմադ իբն Սաիդ Ալ Նահայանը միջկրոնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Իր ուշագրավ այցի ընթացքում Ֆրանցիսկ Առաջինը պատարագ կիրականացնի, որում ակնկալվում է շուրջ 120 000 մարդու մասնակցություն:

Նշվում է, որ Պապի այցին ուշադրությամբ կհետեւեն՝ Յեմենում պատերազմի հետ կապված:

Հայտնի է, որ Ֆրանցիսկ Առաջինը խստորեն քննադատել էր ԱՄԷ-ի՝ որպես Սաուդյան Արաբիայի դաշնակցի մասնակցությունը Յեմենում հակամարտությանը:

Նախորդ տարի Հովվապետը դիմել էր միջազգային հանրությանը կոչով «խուսափել Յեմենում ողբերգական հումանիտար իրավիճակի վատթարացումից»:

Նշվում է, որ ԱՄԷ-ում բնակվում են շուրջ մեկ մլն կաթոլիկներ, որոնք, հիմնականում, գաղթել են Ֆիլիպիններից եւ Հնդկաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ