News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Նրանք պահպանել են իրենց հայկական ինքնությունը Հորդանանի հսկայական քաղաքում» Asbarez պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Քեթրին Եսայանը պատմել է Հորդանանի Ակաբա ծովափնյա քաղաքում բնակվող լուսանկարիչների դինաստիայի ուշագրավ պատմությունը:

Ամեն ինչ սկսվեց ամուսնու հետ Հորդանան ուղեւորությունից: Երբ նրանց չհաջողվեց այցելել Պետրա քաղաք, զույգը գնաց հուշանվերների խանութ, որի տերը, տեղեկանալով, որ այցելուները հայ են, պատմեց հայ ընտանիքի ֆոտոատելյեի մասին եւ որոշեց ծանոթացնել նրանց:

«Ագոպ» ֆոտոատելյեի հիմնադիր Ագոպ Թորոսի Գիրագոսյանի հետնորդները պատմել են իրենց նախնու ուշագրավ եւ տեղ-տեղ ողբերգական պատմությունը: Ագոպը ծնվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում եւ Հայերի Ցեղասպանությունից հետո հայտնվել Լիբանանում մանկատանը: Երբ լրացել էր Ագոպի 15-ամյակը, նա լքել էր մանկատունն ու ընդունվել Բեյրութում Kodak ֆոտոատելյե ուսանելու: Հենց այդ ժամանակ նա մեկընդմիշտ կապել էր իր ճակատագիրը լուսանկարչության հետ:

Ավելի ուշ երիտասարդ լուսանկարիչը որոշել էր լքել Լիբանանը՝ ավելի լավ կյանքի փնտրտուքով: Մինչեւ Հորդանան ժամանելը, նա ապրել էր Սիրիաում, Իրաքում եւ Իրանում:  1940-ականներին Ակաբայում տեղահանվել էին բրիտանական զորքերը եւ Ագոպը դարձել էր ռազմական լուսանկարիչ: Հենց այստեղ՝ Հորդանանում, 1948 թվականին նա ամուսնացել էր Արշալույս անունով հայուհու հետ, ում ընտանիքը վերապրել էր Ցեղասպանությունն ու այդ ժամանակ բնակվում էր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Այդ ժամանակից ի վեր՝ ընտանիքն ապրում է Ակաբայում:

Ավելի ւոշ Ագոպ Գիրագոսյանը դարձել էր Հորդանանի ներկայիս թագավորի հոր՝ թագավոր Հուսսեյն իբն Թալալայի անձնական լուսանկարիչը: Սակայն ընտանիքը նախկինի պես շարունակում էր բնակվել Ակաբայում՝ զբաղվելով իր սիրելի գործով:

Հոդվածի հեղինակին այս պատմությունը պատմել են Ագոպի հետնորդներ՝ Րաֆֆի եւ Լեւոն եղբայրները, որոնք փայլուն տիրապետում են հայերենին եւ պահպանում են ազգային ու ընտանեկան բոլոր ավանդույթները:

Հեղինակը պատմել է, որ փողոցի իրական անունը, որտեղ գտնվում է Ագոբի ֆոտոատելյեն, Ալ Զահարան է, սակայն այդ մասին ոչ ոք չգիտի. փողոցը վաղուց արդեն հայտնի է որպես «Ագոպի ֆոտոատելյեի փողոց»:

Ներկայումս լեգենդար ֆոտոատելյեն քաղաքում միակն է, որն ունի օդային նկարահանումներ կատարելու թույլտվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ