News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ համաեվրոպական ղեկավարը եւ Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները Հանրապետությունում եւ տարածաշրջանի մարտահրավերները:

Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաեւ մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ