News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ կապված նրա այն հայտարարության հետ, թե ինքը պահպանում է ռազմական ներկայությունն Իրաքում, որպեսզի հետեւի Իրանին՝ հայտնում է ԻՌՆԱ-ն

Ռուհանին նշել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրներին դիմելիս ոչ պատշաճ եւ ոչ դիվանագիտական լեզու է օգտագործում։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը հայտարարել էր, թե ամերիկյան զորքերն Իրաքում գտնվում են ահաբեկչության դեմ պայքարի համար։

«Որտե՞ղ է տրամաբանությունը»,- հարցրել է Ռուհանին՝ հավելելով, որ նման հիմնավորումը չի ընդունվում ո՛չ իրաքյան, ո՛չ իրանյան կողմից եւ աշխարհում ոչ մեկից։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը հստակ ասում է, թե «օկուպացրել է Իրաքի տարածքի մի մասը, որպեսզի լրտեսի հարեւան Իրանի դեմ։ Համապատասխանո՞ւմ է արդյոք դա աշխարհում որեւէ տրամաբանության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ