News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում էականորեն բարելավվել են ֆինանսական ու բանկային ցուցանիշները: Այս մասին նյութ է պատրաստել Հայաստանի բանկերի միությունը:

Նյութը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես հայտնի է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը:

Հարկ է նշել, որ հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում  ֆինանսական շուկայի զարգացվածության արդյունքներին:

Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է նաեւ «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:

Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ  99-րդ հորիզոնականից  տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական,  «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով եւ առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում եւ նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:

Ուշագրավ է, որ ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաեւ ֆինանսա-բանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեխափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:

Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաեւ մեկ նշանակալի դիտարկում, ըստ որի օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը: Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու  ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝  դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսա-բանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ամենաշատ