News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման եւ երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման եւ հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: Այս մասին ասված է կառավարության ծրագրում:

Ծրագրի «հարկային համակարգը» բաժնում, մասնավորապես, նշվում է.

«Այս նպատակների իրականացման տեսանկյունից կարեւորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը:

Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի:

Այսպիսի քաղաքականությունը թույլ կտա բարձրացնել տնտեսության մրցունակությունը, ինչի արդյունքում հեռանկարային զարգացման տեսանկյունից կարեւոր՝ արտահանելի հատվածում, կաճեն շահութաբերությունը եւ ներդրումների իրականացման խթանները: Մասնավորապես, Կառավարությունն իջեցնելու է շահութահարկի դրույքաչափը, սահմանելու է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ աստիճանաբար իջեցնելով այն, օտարերկրացի ֆիզիկական անձանց շահաբաժինները հարկվելու են Հայաստանի Հանրա¬պետության քաղաքացիների շահաբաժինների հարկման միեւնույն՝ ավելի ցածր դրույքաչափերով, աստիճանաբար բարձրացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը։

Արդարացի հարկման նպատակով ձեռնարկվելու են քայլեր հարկային բեռը դեպի «վճարունակ հարկ վճարողներ» տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես, սահմանվելու են անշարժ գույքի հարկը գույքի իրական՝ շուկայական արժեքի հիման վրա հաշվարկելու ընթացակարգեր:

Միջազգային առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարությունն ընդլայնելու է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունը: Երկրի ներսում ձեւավորվող հարկման բազաների պաշտպանության նպատակով ներդրվելու են տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ եւ հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգեր:

Հարկային քաղաքականությանը զուգահեռ հարկային համակարգի  վարչարարության պարզեցման միջոցով Կառավարությունը պետք է նպաստի ստվերի կրճատմանը եւ Հայաստանի Հանրա¬պետության պետական բյուջեի եկամուտների գենե¬րացմանը՝ առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու տնտեսական գործունեության իրականացման համար: Այս նպատակների իրագործման համար

Ինչպես կոռուպցիան, այնպես էլ հարկային ստվերը ռիսկեր են, որոնք ուղղակի հակասում են մեր պետության եւ հասարակության ընդհանրական շահերին ու խոչընդոտում են բնականոն զարգացումը: Հետեւաբար, հարկային մարմինը պետք է գործի այնպես, որպեսզի հարկ վճարողները չկարողանան եւ չձգտեն թաքցնել հարկերը:  

Հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը՝ հաճախակի ստուգումներով եւ ավելորդ պարտավորություններով, օրինակ՝ չպետք է ծանրաբեռնի հարկ վճարողներին գերավճարներով կամ կանխավճար¬ներով: Այլ կերպ ասած՝ օրինապահ հարկ վճարողը պետք է չնկատի հարկային վարչա-րարությունը, թեեւ անգամ օրինապահները պետք է ենթարկվեն մշտադիտարկման, որպեսզի երաշխավորվի վերջիններիս օրինապահ լինելը:

Հարկային մարմնի գործունեության արդյուքում հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ`

բացի պարտադիր լինելուց, հարկ վճարելը նաեւ պատվաբեր է.

հարկ չվճարելը ձեռնտու չէ, քանի որ կիրառվող պատասխանատվության միջոցներն անխուսափելի, անհամաչափ խիստ եւ թանկ են.

հարկ թաքցնող գործարարն օրինախախտ է եւ ենթարկվելու է պատասխանատվության.

չկան երաշխավորման այնպիսի մեխանիզմներ կամ անձինք, որոնք օրինախախտ հարկ վճարողին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից։

Այդպիսով կարմատավորվի  հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարելու՝ հարկ վճարողների վարքագիծը:

Ստվերային շրջանառությունները կրճատելու համար առանձնակի կարեւորվելու է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը, որը հնարավորություն կտա նաեւ լրացուցիչ եկամուտներ ապահովելու, ինչպես նաեւ նպաստելու հավասար մրցակցային պայմանների ձեւավորմանը:

Մաքսային վարչարարության պարզեցմամբ՝ սահմանվելու են միջազգային առեւտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ՝ գործարար համայնքը մշտապես իրազեկվելու է բարեփոխումների բովանդակության եւ Հայաստանի մրցակցային առավելությունների (այդ թվում՝ մարզերում գործունեության իրականացման արտոնությունների) վերաբերյալ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը եւ նվազեցվելու է սահմանի անցման համար պահանջվող ժամանակը:

Այս առումով, կարեւորվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի վերջնական ներդրումը՝ մաքսային սահմանի անցման կետերում իրականացվող բիզնես-գործընթացների մասով: Նշված համակարգի ներդրման արդյունքում արտաքին առեւտրի ոլորտում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ լինելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող բիզնես-գործընթացների համար:

Նշված քայլերի արդյունքում Կառավարությունը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման եւ ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով նախատեսում է ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ առավելագույն հնարավորի սահմաններում (հարկման ներուժից ընդունելի շեղման չափով):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ