News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2018թ․ Microsoft-ը SEC-ին ուղարկել է հերթական ամփոփագիրը՝ դրանում ներառելով արհեստական ինտելեկտի վտանգների մասին կետ՝ հայտնում է HighTech-ը՝ վկայակոչելով Quartz-ին։

Շատ բաներով ԱԻ-ի ոլորտում առաջատարության շնորհիվ Microsoft-ը մտնում է այն ինը ընկերությունների մեջ, որոնք որոշում են մարդկության ապագան։ Սակայն պաշտոնյաների համար կազմված ամփոփագրի մեջ խոստովանում է, որ ինքն էլ չի վերահսկում այդ գործընթացը։ Ժամանակակից ԱԻ-համակարգերը կատարյալ չեն։ Տվյալների բազաները, որոնք օգտագործում են ալգորիթմների մարզումների համար, կարող են ոչ օբյեկտիվ տեղեկատվություն պարունակել եւ նպաստել նախապաշարումների տարածմանը։

Թաքնված կանխակալությունը կարող է ստիպել ԱԻ-ին ոչ ճիշտ որոշում կայացնել եւ ոչ պատշաճ դատողություն անել։

Այդ դեպքում պատասխանատվությունը կկրի ընկերությունը։ «Եթե մենք ԱԻ-ի բազայում ներդնենք որոշումներ, որոնք բացասաբար են ազդում մարդու իրավունքների, գաղտնիության, զբաղվածության մակարդակի եւ այլ սոցիալական գործոնների վրա, ապա մեր վարկանիշը կտուժի»,- հաշվետվության մեջ նշել են Microsoft-ի ներկայացուցիչները։

Նրանք նաեւ հավելել են, որ մեքենայի ուսուցման անկատարությունները կարող են ընկերությանը վնասել մրցակցության ասպարեզում։ Լուրջ խախտումների դեպքում ընկերությունը ստիպված կլինի պատասխան տալ դատարանի առաջ։

Microsoft-ն առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում խոստովանել է, որ ինքը ալգորիթմների գործունեության համար ստիպված կլինի ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական պատասխանատվություն կրել

Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն խտրականության հետ կապված դեպքերին։ Եթե ԱԻ-ն մարդուն զրկի աշխատանքից, Microsoft-ը նույնպես ստիպված կլինի պատասխան տալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ