News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մակգիլի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ սառույցների հալչելը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների Երկրի կլիմայի համար, ներառյալ արտակարգ եղանակային պայմանների եւ օդի ջերմաստիճանի փոփոխության քաոսի առաջացումը ողջ երկրագնդում, տեղեկացվում է EurekAlert-ի ամփոփագրում։

Հետազոտողները կանխատեսել են կլիմայի փոփոխության սցենար՝ ընթացիկ քաղաքականությանը համապատասխան, որը նախատեսում է Արկտիկայի եւ Անտարկտիկայի սառցադաշտերի մակերեսի կրճատում եւ այդ գործընթացի ազդեցություն օվկիանոսների ու օդի ջերմաստիճանի շրջափուլերի վրա մինչեւ 2100 թվականը։

Մոդելի համաձայն՝ Երկրի միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչինդուստրիալ մակարդակից 3-4 աստիճանով ավելի, ինչի արդյունքում հալված ջրի հսկայական քանակություն Գրենլանդիայից եւ Անտարկտիդայի սառցե վահանից կհայտնվի Համաշխարհային օվկիանոսում։

Դա, իր հերթին, կհանգեցնի ծովային հոսանքների խախտման եւ կփոխի միջին տարեկան ջերմաստիճանների բաշխումը ողջ երկրագնդում։ Օրինակ, հալված ջրի հայտնվելը Գոլֆսթրիմում կթուլացնի այն, ինչը կհանգեցնի օդի ջերմաստիճանի բարձրացման Արկտիկայում, Արեւլայն Կանադայում եւ Կենտրոնական Ամերիկայում։ Եվրոպայի հյուսիսարեւմտյան հատվածում ջերմաստիճանն, ընդհակառակը, կընկնի։

Բացի այդ, 2065-2075թթ. արանքում տեղի կունենա ծովի մակարդակի ամենաարագ բարձրացումը, բայց այն հավասարաչափ չի լինի։ Բեւեռների մոտ ծովի մակարդակը կարող է, ընդհակառակը, իջնել, իսկ Խաղաղ օվկիանոսի կղզիները կհայտնվեն ջրի տակ։ Սառցադաշտերի հալումը հակադարձ կապի հանգույցով կազդի օդի ջերմաստիճանի վրա, տեղեկացնում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ