News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անհետացման եզրին գտնվող տեսակների համար ամենամեծ սպառնալիքը մարդու կողմից մսի գործածումն է: Այսպիսի եզրակացության են եկել բնապահպանները՝ վերլուծելով մեգաֆաունայի (բոլոր խոշոր կենդանիների) գոյություն ունեցող 362 տեսակների մասին տեղեկությունները:

Գիտնականները հայտնաբերել են, որ մեգաֆաունայի տեսակների 70 տոկոսը կրճատվում է, իսկ 59 տոկոսը անհետացման եզրին է, հայտնում է Conservation Letters-ը:

Մեգաֆաունայի յուրաքանչյուր կարգում գլխավոր սպառնալիքը մարդկանց կողմից որսն է: Գիտնականները առավել տարածված պատճառ են համարել մսի գործածումը: Բացառություն են կազմել սողունները, որոնց դեպքում մարդկանց հետաքրքրել են ձվերը: Որսի պատճառ է նաեւ բժշկական նպատակներով օգտագործումը եւ տնտեսության մեջ կաշվի ու լողաթեւերի կիրառումը: Մասնավորապես՝ սպառնալիքի տակ են կետային շնաձուկը, թառափը, աֆրիկական փիղը, սոմալիական ջայլամը, կապույտ կետը եւ այլ տեսակներ:

«Երբեմն կենդանիների սպանությունն օրինական է, երբեմն՝ անօրինական, երբեմն չկանխամտածված, ինչպես պատահում է խոշոր որսի դեպքում: Եթե այս միտումը պահպանվի, մենք շատ տեսակներ կկորցնենք, աշխարհը կաղքատանա»,- The Guardian-ի հետ զրույցում ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ուիլյամ Ռիփլը:

Բնապահպանները կենդանիների փրկության համար միջազգային մակարդակով գործելու կոչ են արել:

«Մարդիկ սուպերգիշատիչ են դարձել: Կենդանիներից շատերը դանդաղ են բազմանում, ուստի այդքան խոցելի են»,- եզրափակել է բնապահպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ