News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարության 2019թ. ծրագրրի՝ արդարադատությանը վերաբերող հատվածին.

«Կառավարության ծրագիրը արդեն հասցրեց դառնալ շռայլ գովասանքի եւ, միաժամանակ՝ հայհոյանքի ու ծաղրի առարկա: Հերթական անգամ մեծ մասը չկարողացավ ձերբազատվել ծայրահեղություններից եւ խոսել փաստերով: Ներկայացնեմ իմ նկատառումները միայն արդարադատության հատվածով: Նախ ասեմ, որ Ծրագիրը համահունչ է Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված եւ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության բարելավման» Հայեցակարգի դրույթներին, ինչը արդեն ողջունելի է. սա իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման, խելամիտ համագործակցության դասական դրսեւորում է: Իսկ ծրագրային դրույթները ողջամիտ են, զերծ քաղաքական անհարկի հաշվեհարդար հիշեցնող ցնցումներից եւ առանցքային են դիտարկում դատական իշխանության անկախությունը: Կկամենայի տեսնել նաեւ դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող սոցիալական եւ նյութական ապահովության իրատեսական հիմքեր: Եթե այս դրույթները կյանքի կոչվեն, այլեւս հարկ չի լինի խոսել դատարանների նկատմամբ հանրության անվստահության մասին ...»,–գրել է նա։

Տպել
Ամենաշատ