News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Վրաստանում եւ Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցը՝ անդրադառնալով Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող զարգացումների:

Հայաստանումկայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցինանցումային շրջանը: Ձեւավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականըՀայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ:

Թույլ տվեք սկսել ընդհանուր ձեւակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը շատ դժվարություններ ուներ: Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարեւոր գործոններ են: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվեց նահանջ այս առումով: Մենք դա տեսնում ենք Հունգարիայում, մենք դա տեսնում ենք Ռուսաստանում եւ այլ երկրներում: Ոմանք մտավախություն ունեն, որ արձանագրվում է վերադարձ դեպի ավտորիտարիզմ: Այս նույն մտավախությունը առկա է նաեւ Արեւմտյան Եվրոպայում:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության, թափանցիկ կառավարման համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ կոռուպցիայի շարունակվոմ է: Հայաստանում տեղի ունեցածը շատ դրական զարգացում է: Ընտրություններից հետո տեսնում ենք, որ ժողովրդականություն վայելող նորընտիր վարչապետը նվազեցնում է նախարարությունների թիվը, ջանքեր է գործադրում ավելի թափանցիկ կառավարման համակարգ ձեւավորելու ուղղությամբ: Վերջերս National Democratic Institute (NDI) կազմակերպել էր ֆորում, որին ներկա էին քաղաքական բոլոր ուժերը եւ չափազանց կարեւոր է, որ այս նոր վարչակազմի օրոք նրանց բոլորի միջեւ առկա է երկխոսություն: Հայաստանը երկար տարիներ կառավարվել է կոռումպացված կառավարությունների կողմից որոնք ժողավրդավարական չէին, եւ այս նոր շունչը չափազանց ոգեւորիչ է:

Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժըստացավ ձայների ճնշող մեծամասնությունը: Կարծիք կա, որ իշխանության նմանկենտրոնացումը բացասաբար կանդրադառնա ժողովրդավարական գործընթացներիվրա: Ի՞նչ եք կարծում այս առիթով:

Կարծում եմ , որ դա չափազանց արդարացի մտահոգություն է: Օրինակ Վրաստանում այս փաստը հիմնական մտահոգություններից մեկն է: Վրացական Երազանք կուսակցությունը ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, եւ անցած ընտրությունները մտահոգիչ էին, քանի որ թվում է արձանագրեցին մի փոքր նահանջ, առաջընթացի փոխարեն:

Նման իրավիճակը մտահոգության առիթ է տալիս Հայաստանի պարագայում: Երբ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, գայթակղությունը մեծ է կառավարել առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու: Երբեմն զարգացումները ընթանում են ավելի վատ սցենարով, եւ փորձ է արվում փոխել Սահմանադրությունը՝ օգտագործելով բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Իհարկե պարտադիր չէ, որ զարգացումները ընթանան այս սցենարով, բայց դա հավանական սցենար է, որը նման է դեղին լույսի զգուշացման: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան:

Այսօր պարոն Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում: Որոշ ժամանակ անց սակայն նա կառերեսվի քննադատության հետ: Կարծում եմ՝ իշխանության գալը ամենադժվար մասը չէ: Ավելի դժվար է հետագայում: Նրանք պետք է վերացնեն կոռուպցիան համակարգում, որը շատ խորն է արմատացած, պետք է պետական կառավարման համակարգը դարձնեն ավելի թափանցիկ, պետք է բարեփոխեն արդարադատության համակարգը: Այս ճանապարհին նրանք կհանդիպեն դիմադրությանը եւ քննադատությանը, ու ընդդիմությանը լռեցնելու գայթակղությունը մեծ է լինելու: Եվ դա կհանդիսանա իրական փորձություն նրանց համար:

Ես հավատում եմ Փաշինյանին՝ հենվելով այն ամենի վրա, որ կարդացել ու լսել լսել եմ նրա հետ կապված, բայց իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Շատ կարեւոր է, որ լինի ազատ մամուլ: Դրսում եղած Հայաստանի բարեկամները պետք է ուշադրությամբ հետեւեն այնտեղ ընթացող գործընթացներին եւ շարունակեն խրախուսել դրական զարգացումներն այնտեղ:

Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին եւ ի՞նչ խնդիրների վրա պետք է կենտրոնանա իշխանությունը առաջին հերթին:

Կցանկանամ մատնանշել երկու հարց: Առաջինը՝ անհրաժեշտ է արմատախիլ անել կոռուպցիան: Վերջին տարիներին այստեղ սերտ կապ էր հաստատվել կոռուպցիայի եւ պետական պաշտոնյաների միջեւ: Կառավարության անդամները, պատգամավորները չարաշահում էին իրենց դիրքը՝ այն օգտագործելով անձնական շահերի համար: Դա կլինի շատ կարեւոր ցուցանիշ: Երկրորդը, դա մամուլի ազատությունն է եւ ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես խոչընդոտել է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը: Այն օգտագործվում էր որպես արդարացում ժողովրդավարացման դեմ: Գիտեմ, որ այս խնդիրը ցավագին է երկու ժողովուդների համար, սակայն այս ուղղությամբ առաջընթացն ու խնդրի կարգավորումը չափազանց մեծ նշանակություն ունեն: Հույս ունեմ, որ Հայաստանում այս նոր իշխանության պարագայում կկարողանանք հասնել ժողովուրդների միջեւ երկխոսության: Դրա համար անհրաժեշտ են հարթակներ: Խնդիրն իր արմատներով գալիս է անցած դարի 90-ականներից, բայց նախկինում մարդիկ ապրում էին միասին խաղաղ կյանքով գյուղերում ու այլ բնակավայրերում: Անհրաժեշտ է, որ մարդիկ խոսեն միմյանց հետ, վերականգնվեն նախկինում կորսված կապերը: Անհնար է առանց այդ ամենի հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը: Անհրաժեշտ է հիմք պատրաստել դրա համար: Հուսամ արտգործնախարարները քննարկել են այս հարցերը: Ժողովուրդների միջեւ երկխոսությունը շատ լավ հնարավորություն է դրա համար: Եթե մարդիկ հնարավորություն ունենան հատել սահմանը, շփվել միմյանց հետ, եթե լինի որեւէ տեխնիկական համագործակցություն, այդ ամենը կնպաստի դրան

Ինչպե՞ս կարող է Արեւմուտքը օժանդակել Հայաստանին վերջինիս ժողովրդավարացման ճանապարհին:

Արեւմուտքը իհարկե պետք է աջակցի: Ես իմ մի շարք գործընկերների հետ մի քանի հրապարակումներում գրել եմ, որ Վրաստանն ու Հայաստանը ժողովրդավարության օրինակներ են այս տարածաշրջանում, ուր քիչ են դրական ազդակները ժողովրդավարության զարգացման հետ կապված: Մենք պնդել ենք, որ ԱՄՆ եւ ԵՄ պետք է մշտապես տեղյակ լինեն, թե ինչ է կատարում այնտեղ, շարունակեն ժողովրդավարության խրախուսման, տնտեսական օգնության ծրագրերը: Դրական եմ գնահատում, որ Հայաստանը ունի համաձայնագիր Եվրամիության հետ: Իհարկե վարչապետ Փաշինյանը ստիպված է զգուշորեն պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա չի ցանկանում հայտնվել Վրաստանի վիճակում, երբ 2008 թվականին բռնկվեց պատերազմ: Դրական եմ գնահատում նրա ջանքերը ԵՄ ու ԱՄՆ-ի հետ ավելի բաց եւ սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան...
Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի Թբիլիսի
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
Վրաստանի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության...
Պապիկյանն ու Չիկովանին ստորագրել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև 2024-ի համագործակցության պլանը
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող...
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը...
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ