News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգանվանակից՝ 11-ամյա Ջոշուա Թրամփը, որ քնել էր կոնգրեսի առջեւ պետության ղեկավարի հանդիսավոր ելույթի ժամանակ, արթնացել է հանրահայտ դարձած, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։

Քնած տղայի լուսանկարը հեղեղել է ինտերնետը։

Տեսախցիկները նկարել են ննջած տղային հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը փորձում էր ապացուցել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատի կառուցման անհրաժեշտությունը եւ անլեգալ ներգաղթն անվանել էր «անհետաձգելի ազգային ճգնաժամ»։

Սոցցանցերի օգտատերերը արձագանքել են քնած Թրամփին նախագահ Թրամփի ելույթի ժամանակ։

Մեկնաբանություններում գրված է. «Ջոշուա Թրամփ, բարի գալուստ դիմադրության շարքեր», «Ջոշուա Թրամփ. սա այն Թրա՞մփն է, որի հետեւից ես կգնայի», «Ջոշուա Թրամփը միակ լավ Թրամփն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ