News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպում է հրավիրվել, որին ներկա է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Օրակարգում է, մասնավորապես, աստղաբաշխական պարգեւավճարների հարցը: Հիշեցնենք, որ նույն խնդրով «Իմ քայլը» հանդիպման էր հրավիրել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Ատոմ Ջանջուղազյանն անդրադառնալով նրան, որ ինքը 5 մլն դրամից ավելի պարգեւավճար ու աշխատավարձ է ստացել, նշեց, որ այն տվյալները, որոնք պարտավոր է հրապարակել, հրապարակված են. «Կարող եք ուսումնասիրել, թե որքան գումար եմ ստացել աշխատանքի դիմաց որպես վարձատրություն: 2017 թվականից 10 տոկոսով ավելի եմ ստացել 2018-ին: Ինձ թվում է, որ 2018-ին առնվազն 10 տոկոսով իմ պատասխանատվությունն ավելացել է»:

Նա նշեց, որ Ֆինանսների նախարարությունում պարգեւավճարները ԱԺ կողմից հաստատված բյուջեի մասին օրենքով սահմանված չափից ավելի չեն եղել:

«Ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս + 30 տոկոսի չափով է եղել վարձատրությունը: Ինչ վերաբերում է պարգեւավճարները հանելուն, ապա ճիշտ հակառակը, 2019-ի բյուջեում բոլորի համար է նախատեսված այդ 30 տոկոսի չափով պարգեւատրումները: Սա ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության համար նշանակում է նվազում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախարարությունների աշխատակիցներից բացի, ամբողջ ամսական աշխատավարձի կամ կեսի չափով պարգեւավճարներ են ստացել մի շարք մարզպետներ եւ նրանց աշխատակիցները: Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը անգամ մի փոքր ավելի շատ է ինքն իրեն պարգեւավճար սահմանել: Հայաստանում մարզպետների աշխատավարձը 660 հազար դրամ է, իսկ առանց հարկերի՝ մոտ 480 հազար (մոտ 1000 դոլար): Բացի այդ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների Նոր Տարվա պարգեւավճարի ընդհանուր գումարը կազմել է 474 մլն դրամ (մոտ մեկ միլիոն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան
Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական...
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ…
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ
«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ