News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դասախոս, զինվորական, պետական աշխատող, որ չեն ստանում էնքան աշխատավարձ, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, ծայրահեղությունից գնում են, տաքսի են վարում՝ 99 տոկոս էդպես ա։ Այսօր՝ փետրվարի 7–ին, կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայում նշեցին ցուցարարներ Վիգեն Դավթյանը։

«Նույն Նիկոլ Փաշինյանը իր սեփական շրթունքներով ասեց, որ բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծելու՝ մինչև մայիս ընտրություններ, ինչու էյֆորիայի մեջ մտցրեց ժողովրդին, որ բամփեր, ձայները հավաքեր։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեղափոխություն ա արել, այլ՝ իշխանանվիրատվություն ա ստացել։ Դա Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա նվեր ա տվել Նիկոլ Փաշինյանին։ Դու, Նիկոլ Փաշինյան, դու անում ես նույն բանը, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Սպիտակ Եղեռն»,– ասաց Վիգեն Դավթյանը։

Նրա խոսքով՝ Երևանի երթևեկության ծանրաբեռնվածությունը, տաքսիստների քանակը, խնդիրները ընդհանուր ապաշնորհ կառավարման արդյունք են։ «Թող հնարավորություններ, պայմաններ ստեղծի, որ մարդիկ Վանաձորից չգան–հասնեն Երևան՝ վարորդ, պրոբկան հիմնականում դրանից ա գոյանում»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ