News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրել էր իր առաջին արտահերթ նիստը:Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։ Նախագահի տեղակալը, Դոնթի բանաձեւով, ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցոթյան ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նրան ներկայացնելիս նշեց, որ շատ պատրաստված, բանիմաց անձնավորություն է։

Կարեն Սիմոնյանը, իր հերթին, շեշտեց, որ հանձնաժողովը պետք է օգտագործի խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները ՀՀ-ԵՄ հարաբերություններին ռազմավարական գործընկերության մակարդակ հաղորդելու համար՝ նպաստելով ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավարեացմանը։

Նա համոզված է՝ պետք է փորձել առավեագույնս շատ ծրագրեր երկայացնել, որոնք կարող ենք կյանքի կոչվել մինչեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Պատգամավորը շեշտեց՝ չպետք է լինի նախկինի պես, երբ կար եվրոինտեգրման հանձնաժողով, սակայն չկար օրակարգ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ