News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ամերիկացի հետազոտողները գլոբալ վերլուծություն են կատարել՝ պարզելու համար, թե հարյուրամյակի վերջին Համաշխարհային օվկիանոսի կերպարը ինչպես կփոխվի գլոբալ տաքացման ազդեցությամբ, փոխանցում է Gismeteo-ն: 

Պարզվել է, որ օվկիանոսի ջրի գույնն ավելի վառ կդառնա: Բանն այն է, որ ջրի գունավորումը կախված է դրա մեջ միկրոօրգանիզմների առկայությունից: Ֆիտոպլանկտոնը քլորոֆիլ է պարունակում, որն արտացոլում է կանաչ գույնը: Համապատասխանաբար՝ այնտեղ, որտեղ ֆիտոպլանկտոնի քանակությունը մեծանում է, ջուրը ստանում է ավելի հագեցած կանաչ գույն: Օվկիանոսի այն հատվածները, որտեղ կյանք չկա, ավելի երկնագույն կդառնան, քանի որ ջրի մոլեկուլները ցրում են արեգակի ամբողջ լույսը, բացի սպեկտրի երկնագույն մասից:

Գլոբալ մոդելի ստեղծման արդյունքում, որը կանխատեսում է ֆիտոպլանկտոնի աճը եւ ջրիմուռների հետ փոխազդեցության հնարավոր տարբերակները, պարզվել է, որ XXI դարի վերջին Համաշխարհային օվկիանոսի ամբողջ ջրի կեսն իր գույնը կփոխի: Նաեւ հայտնի է, որ մերձարեւադարձներում ֆիտոպլանկտոնների թիվը կնվազի, իսկ ջուրը, համապատասխանաբար, ավելի երկնագույն կդառնա, իսկ բեւեռներում՝ ավելի կանաչ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը հրահրում է ջրիմուռների աճ: Վերջին փաստը հարուցում է գիտնականների մտավախությունը, քանի որ Միացյալ Նահանգների ափերին այդպիսի բուռն ծաղկումը արդեն հանգեցրել է ֆաունայի զարգվածային ոչնչացման, որովհետեւ ջրիմուռները ծաղկելիս թույներ են արտադրում:

Նման փոփոխությունները Երկրի բնակիչներին ակնհայտ չեն լինի, սակայն Համաշխարհային օվկիանոսի գունապնակի փոփոխությանը հնարավոր կլինի հետեւել արբանյակներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ