News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիեւ» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հայերի ու էստոնացիների միջեւ շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, եւ այդ ուժը մշակույթն է»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մաեստրո Լեւոն Իսկենյանին եւ «Գյուրջիեւ» համույթին երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու հնարավորության համար՝ այդ կատարումներով ներկայացնելով նաեւ մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը եւ մեր ինքնության նկատմամբ առկա վստահությունը:

«Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը: Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը: Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների: Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսեւորում է, որով մենք այդքան հպարտ ենք: Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնում մեր ժողովուրդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ