News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գործարկել է վիրտուալ խաղ՝ առաջարկելով Սիրո տոներին ընդառաջ շահել սմարթֆոն։

Խաղն ակտիվ է փետրվարի 7-ի ժամը 17։00-ից մինչեւ փետրվարի 13-ի ժամը 14։00-ն։ Խաղալ կարելի է թե՛ հեռախոսից, թե՛  համակարգչից։ Խաղն իրենից ներկայացնում է վիրտուալ հեռախոս, որի էկրանին հայտնվում են ապակոդավորման պատկերներ, որոնք պետք է հիշել եւ կրկնել։

«Առաջիկայում գեղեցիկ սիրո տոներ են, եւ մենք որոշեցինք մեր հաճախորդներին հաճելի անակնկալ մատուցել։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս զվարճալի եւ հիշողությունը զարգացնող խաղից, իսկ լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները նաեւ հաճելի նվեր կստանան իրենց եւ իրենց սիրելիի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող կճանաչվեն փետրվարի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ լավագույն երեք ցուցանիշ ունեցող մասնակիցները։ Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։

Խաղի ավարտին մասնակիցը կարող է տեսնել լավագույն տասնյակը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 13-ին ժամը 17։00-ին։

Նշենք, որ խաղի ընթացքում կարող է ծախսվել ինտերնետ ըստ սակագնային փաթեթի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ