News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկու շատ կարևոր ցուցանիշ կա կառավարության ծրագրում: Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինելու է ապրանքների և ծառայությունների արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքներն արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը: Այսօր, կարծում եմ,  2018թ. դեռևս վերջնական ցուցանիշներ հայտարարված չեն, որ տասնորդական ճշտությամբ խոսենք, բայց 38 տոկոսի չափ ունենք ապրանքների և ծառայությունների արտահանում համախառն ներքին արդյունք նկատմամբ, հայտարարվել է, որ դրանց կշիռը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կհասնի 43 -45 տոկոսի»,- նշեց նա: Ըստ Խաչատրյանի՝ դա հնարավոր է այն պայմաններում, որ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 տոկոս աճ, որ բավական բարձր և հավակնոտ ցուցանիշ է:

«Ես երկրորդ կարևոր թվի մասին էլ ասեմ:  Դա հիմնական միջոցներում ներդրումների զուտ աճն է: Դուք գիտեք, որ տնտեսության մեջ կազմակերպություններն ունեն առկա որոշ ակտիվներ՝ սարքավորումներ, շենքեր, դրանք յուրաքանչյուր տարի, մասնակցելով տնտեսական գործընթացին, ունեն մաշվածք, և կատարվող ներդրումներից հանած այդ մաշվածքը, այն ցուցանիշն է, որ կոչվում է զուտ ներդրումներ»,- նշեց նա: Այդ ցուցանիշը, նրա խոսքով, 2023թ. պետք է հասնի համախառն ներքին արդյունքի 23-25 տոկոս մակարդակի, որը համաշխարհային համեմատականներում այն կարևոր նախապայմանն է, որ ապահովում է կայուն և երկարաժամկետ բարձր աճի  հիմքեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ