News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերեւույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Ամենաշատ