News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարդկանց հետընդունման եւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրերը փոխլրացնող փաստաթղթեր են։ Այս մասին փետրվարի 8-ին, «Շարժունությունը եւ միգրացիոն հոսքերը. Հայաստանի մարտահրավերները եւ հնարավորությունները» քաղաքական սեմինարի ընթացքում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Պետական միգրացիոն ծառայության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության եւ Հայաստանի համաձայնագրերը հետընդունման եւ վիզային ռեժիմի պարզեցման մասին ենթադրում են, որ երկիրը ստանձնել է  քաղաքական եւ իրավական բարեփոխումների պարտավորություն։ «Մի կողմից՝ Հայաստանի քաղաքացիների համար բացվում են Եվրոպական միություն այցելելու հնարավորություններ տարբեր նպատակներով։ Մյուս կողմից՝ հետընդունման համաձայնագիրը ենթադրում է օտարերկրյա քաղաքացիների անձի հաստատման եւ նրանց հետընդունման (հայրենիք վերադարձի) կանոնակարգված ընթացակարգ։ Հետընդունումը տեղահանման այլընտրանքն է եւ թույլ է տալիս քաղաքացիներին վերադարձնել հայրենիք՝ առանց հետագա իրավական հետեւանքների։ Հարկավոր է նկատի ունենալ, որ վիզային ռեժիմի պարզեցումը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք ջանում են հայտնվել ԵՄ-ում՝ աշխատանքային գործունեություն վարելու համար»,- նշել է Չոբանյանը։

Նա հավելել է, որ  հետընդունման եւ վիզային ռեժիմի պարզեցման  համաձայնագիրը նախատեսում է որոշակի քաղաքական եւ իրավական պարտավորություններ։ «Միջազգային փորձը, այդ թվում բացասական, չի կարող հստակ հիմք ծառայել այն բանի համար, թե արդյոք Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի համաձայնագրի, քանի որ նման բան ստորագրվում է կոնկրետ պետության հետ՝ հաշվի առնելով նրա առանձնահատկությունները»,- պարզաբանել է պաշտոնյան։

Հայկանուշ Չոբանյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից միգրացիոն քաղաքականության կոշտացման արդյունքում կտրուկ ավելացել է հետընդունման հայտերի դրական պատասխանների թիվը։ «Հետընդունման մասին հայտերի թիվը վերջին հինգ տարիներին աճել է 2200-ով, որոնցից ավելի քան 1,2 հազարը՝ միայն 2018 թվականին։ 86 տոկոսով ավելացել է Գերմանիայից դրական պատասխանների թիվը։ Սակայն այն պատճառով, որ քաղաքացիները չեն ձգտում հաշվառվել Հայաստան գալուց հետո, մենք չենք կարողանում հետեւել փաստացի վերադարձած քաղաքացիների թիվը»,- ասել է փորձագետը։

Հայկանուշ Չոբանյանը հավելել է, որ հասարակությունում վերադարձած քաղաքացիների համակարգային վերինտեգրման կազմակերպման համար անհրաժեշտ է կատարել լուրջ հետազոտություններ։ «Հետազոտությունների ֆինանսավորման ավելացման դեպքում մենք կկարողաննաք հասկանալ, թե ինչ պետական մարմիններ ինչ ուղղություններով պետք է աշխատեն»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ բանակցություններն այս համաձայնագրերի շուրջ մեկնարկել են Երեւանում 2012 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ