News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի մեկնաբանում ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն ստանալու մասին լուրը։

«Ես լուրեր երբեք չեմ մեկնաբանել և չեմ մեկնաբանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց.

«Ցավոք, մեր հասարակության մեջ տարածված է այնպիսի մոտեցում, որ եթե ինչ-որ մի բան անում ես, դա անպայման կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության համար ես անում. որևէ մեկը չի գնում այն կանխավարկածով, որ դա անում ես քո սկզբունքի համար, երկրի համար, ես դրա անունը դրել եմ տիրացուական մտածողության դրսևորում։ Այսինքն, երբ որ ինչ–որ բան ես անում, բոլորը մտածում են՝ ահա, սա իշխանության համար արեց, պաշտոն է ուզում, ահա, սա ընդդիմության համար արեց՝ ընդդեմ իշխանության, այ ընկերներ, հնարավոր չի՞ մարդն ինչ-որ բան անի իր սկզբունքի համար, հնարավոր չի՞, որ մարդն իր երկրի համար դա անի»։

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին և համացանցում պտտվող լուրերին, գրել էր, որ նախկին գլխավոր դատախազը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ է նշանակվել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ