News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թայլանդի թագավոր Մախա Վաջիրալոնգկորնը վարչապետի պաշտոնում իր ավագ քրոջ առաջադրումն անվանել է «ոչ տեղին» եւ հակասահմանադրական, հաղորդում է Reuters-ը:

67-ամյա արքայադուստր Ուբոլրաթանա Ռաջաքանյա Սիրիվադխանա Բարնավադին ապշեցրել է ազգաբնակչությանը՝ ուրբաթ հայտարարելով, որ մարտին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ նա միակ թեկնածուն կլինի նախկին վարչապետ Թաքսին Շինավարտեին հավատարիմ կուսակցության կողմից:

1932 թվականից Թայլանդը սահմանադրական միապետություն է, սակայն թագավորական ընտանիքը մեծ ազդեցություն ունի:

«Թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամի ցանկացած տիպի ներգրավվածությունը քաղաքականության մեջ երկրի ավանդություներին, սովորույթներին եւ մշակույթին հակասող գործողություն է, եւ այդ պատճառով դա չափազանց անտեղին է»,-ասվում է թագավորի հայտարարության մեջ:

«Թագավորական ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվում են միեւնույն սկզբունքներով եւ չեն կարող զբաղեցնել քաղաքական պաշտոններ, քանի որ դա հակասում է սահմանադրությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ