News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից կստեղծվի գիտափորձագիտական խորհուրդ։ Այս մասին որոշվեց այսօր՝ փետրվարի 8-ին, հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ։

«Խորհրդում կներգրավենք ե՛ւ եվրասիական տնտեսական ակումբից, ե՛ւ իրավաբանների, ե՛ւ տնտեսագետների։ Մեր դռները բաց են լինելու բոլոր նրանց առաջ, ովքեր կարող են եւ ցանկություն ունեն ներգրավվել մեր հանձնաժողովի աշխատանքների աջակցությանը, արդյունավետության բարձրացմանը։ Որոշ հայտնի մարդկանց հետ խոսել եմ, նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել մեզ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ