News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Խարդախությունների դեպքերի մասին բրիտանական ոստիկանության Action Fraud տեղեկատվական կենտրոնը հրապարակել է վերջին վիճակագրական տվյալները՝ համաձայն որոնց պարզ է դարձել, որ «ռոմանտիկ խարդախություններից» տուժածների 63 տոկոսը կանայք են, հաղորդում է BBC News-ը:

Ինչպես նշում է պարբերականը, անցյալ տարի ռոմանտիկ խաբեբաների պատճառով տուժած յուրաքանչյուր կնոջ ֆինանսական կորուստները միջինում կազմում էին շուրջ 11 145 ֆունտ:

Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության տվյալների, որոնց հիմքում ընկած են 4 555 դիմումները, 2018 թվականին կանայք ռոմանտիկ խաբեբաների պատճառով կորցրել են 50 մլն ֆունտ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այդ ցուցանիշն աճել է 27 տոկոսով:

Ընդ որում՝ նշվում է, որ ոչ բոլոր տուժածներն են դիմում ոստիկանություն:

Հիմնականում խաբեբաները ծանոթանում են իրենց զոհերի հետ ծանոթությունների կայքերի եւ սոցցանցերի միջոցով:

Որոշ ժամանակ անց ջերմ շփման արդյունքում նրանք, տարբեր հնարների դիմելով, սկսում են գումար կորզել՝ խնդրելով ուղարկել Համացանցի միջոցով:

Այդ սխեմայով գործող խաբեբաներն օգտագործում են կեղծ հաշիվներ եւ անուններ, իրենց մասին կեղծ տեղեկություններ են տրամադրում, ինչպես նաեւ իրենց հետ կապ չունեցող մարդկանց լուսանկարներ են հրապարակում:

Ինչպես նշում է Լոնդոնի ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի ղեկավար Քարեն Բաքսթերը, «ռոմանտիկ խարդախությունների» դեպքերն ավելանում են տարեց տարի, իսկ տուժածները կրում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ հուզական կորուստներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ