News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացու Հաթիջե Ջենգիզը ներկայացրել է մեմուարները, որոնցում պատմել է փեսացուի կյանքի վերջին օրերի եւ նրա աշխատանքի մասին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Rudaw հեռուստաալիքին:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, 228 էջ պարունակող գրքի վերնագիրն է «Ջամալ Խաշոգջի: Նրա կյանքը, պայքարն ու գաղտնիքները». այն հասանելի է երեք լեզուներով՝ անգլերեն, թուրքերեն եւ արաբերեն:

Գրքի հիմքում Ջենգիզի հարցազրույցն է եւ նրա գրառումներն անձնական օրագրում, սպանվածի գործի մանրամասներն ու նրա լուսանկարները, ինչպես նաեւ հետաքննության աշխատանքային վարկածները: Աշխատության համահեղինակները թուրք լրագրողներ Մեհմեթ Աքիֆ Էրսոյն ու Սինան Օնուսն են:

Գրքի շնորհանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ Ջենգիզը հայտարարել է, որ չի հանգստանա, մինչեւ Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորները չպատժվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ