News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էջմիածնում բոլորը սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն եւ պարզապես պետք է համբերությամբ զինվեն. պետք է սպասենք ավելի բարենպաստ եղանակների, որ ասֆալտապատման աշխատանքներն սկսենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ քաղաքում փոսերը կփակվեն մոտ օրերս, իսկ հիմնանորոգումը կսկսեն մայսի-հունիսին:

Նա վստահեցրեց, որ այժմ քաղաքապետարանի հետ կապված ատկատներ չկան. «Ինչը համայնքապետարանի լիազորություններում է, վերահսկվում է: Եթե համայնքի ղեկավարի կողմից կա քաղաքական կամք, որ ատկատ չլինի, բյուջե չմսխվի, դա չի լինի: Այդ կամքը Էջմիածնում կա»:

Տպել
Ամենաշատ