News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

2008թ–ից մինչ այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ դրամի ապառք. սրանք պարտքեր են, որ չեն հավաքագրվել հաճախ նաև սխալ վարչարարության արդյունքում։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մենք չենք ստիպում որևէ համայնքապետի, որ գնա, համայնքի բնակչին ստիպի, կամ օրենքից դուրս որևէ քայլ կատարի, բայց եկեք փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը պետք է գերակա լինի, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունքներից զատ ունեն նաև պարտականություններ։ Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. մենք ընդամենը ցանկանում ենք, որ ՀՀ–ում հավուր պատշաճի վճարվեն հարկերը և համայնքներն էլ կարողանան իրենց հարկերի հավաքագրման արդյունքում աշխատանքներ կատարեն իրենց համայնքներում»,– նշեց նախարարը։

Ըստ նրա՝ ամեն տարի Հայաստանում կուտակվում է ևս 3 մլրդ դրամ չհավաքագրված հարկերի պարտքի բեռ։ «Ես հիմա հրահանգել եմ առանձնացնել, թե ապառքների գոյացումն ինչպես և ինչու է տեղի ունեցել։ Այսինքն՝ կան պատճառներ, երբ հողատերը կամ գույքի սեփականատերը Հայաստանում չէ, մենք պիտի հասկանանք, նրանց ո՛ր տոկոսն է Հայաստանից բացակայող քաղաքացիների պատճառով, ո՛ր տոկոսն է անբարեխիղճ քաղաքացիների, ո՛ր տոկոսը՝ սխալ վարչարարության։ Մենք մեզ համար պիտի գույքագրած ունենանք, որ յուրաքանչյուրին թիրախային լուծում տանք»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր սուբվենցիոն ծրագրի քննարկման շրջանակում համայնքապետերի հետ հանդիպմանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ ընդգծել էր հարկերի հավաքագրմանն ու տարիներով կուտակված պարտքերի խնդիրները լուծելու ուղղությամբ աշխատելը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք ներկայացրել են իրենց բիզնես նախաձեռնությունների արդյունքները
Համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև պլենար նիստ, որի շրջանակում...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է ...
Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ․ Թավադյան
Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման ․․․
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել․ Թավադյան
Նրա խոսքով երկրում սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը․․․
Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել հավասարակշռված տնտեսական քաղաքականության դեպքում․ տնտեսագետ
«Կարելի է նաեւ կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ․․․
Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան
Ռուսական ռուբլու արժեզրկումը 2023թ․ կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը ․․․
Ամենաշատ