News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգում վերսկսվել են դեռեւս երկու տասնամյակ առաջ ծագած բանավեճերը։ USA.one-ը հայտնում է, որ օրենսդիրները քննարկում են՝ արժի արդյոք Նյու Յորքը բաժանել երկու նահանգի։ Հերթական բանավեճն է նախաձեռնել հանրապետական Սթիվ Հոուլին։ Նա առաջարկել է անցկացնել հանրաքվե, որի ժամանակ նահանգի բնակիչները կորոշեն՝ պե՞տք է արդյոք պաշտոնապես առանձնացնել «արվարձանը» Մեծ խնձորից։

«Կարծում եմ, որ Նյու Յորքի բնակիչները շատ են տարբերվում։ Այս պատճառով խնդիրներ են առաջանում նաեւ օրենսդիրների մոտ։ Մենք տարբեր կերպ ենք նայում օրենքներին, փողերի հատկացմանը, մենք տարբեր փիլիսոփայություն ունենք»,- նշել է Հոուլին։

Օրենսդիրը ուզում է հանրաքվեի թերթիկի մեջ մտցնել «Պե՞տք է արդյոք Նյու Յորքը բաժանվի երկու նահանգի» հարցը։ Հանրաքվեն ցույց կտա ընտրողների կարծիքը, եւ այն ժամանակ կարելի կլինի մտածել, թե ինչպես եւ երբ իրականացնել առանձնացումը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել